Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ԱԹՍ չունեն, «թռչող ափսե» են գնում

ԱԹՍ չունեն, «թռչող ափսե» են գնում
23.08.2023 | 12:12

Հայաստանի օդային տարածքում օրնիբուն թշնամու ԱԹՍ-ները հետախուզում են անում, մի «հակաօդային ռագատկա» չկա, որ խփեն, կառավարության նիստին պետական դավաճանը արդեն նավեր ու սուզանավեր, արբանյակներ և «թռչող ափսեներ» է գնում։ Սրա մոտ ծաղրածու աշխատող բազմաֆունկցիոնալ սարսաղն էլ հայտարարում է, թե բա՝ արհեստական ձյան համակարգ ենք տեղադրելու։

Մի հարց՝ մեր սփյուռքահայ բարերարներին. էդ որ սրանք, ձեռքները տնկած, ձեզանից փող են մուրում, չե՞ք ուզում հարցնել՝ միլիոնավոր դոլարներ արժեցող կասկածելի համերգների, փարթիների, կոկայինի, արհեստական ձյան փող ունեք, հաշմանդամ զինվորի պրոթեզի ու վիրահատության փող չունե՞ք:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ